Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իսկ աթոռը մեկն է

Իսկ աթոռը մեկն է
24.10.2014 | 00:32

«Սուրբ տեղը» դատարկ չի լինում. տարածքային կառավարման նախարարի-փոխվարչապետի պաշտոնի շուրջ թեժ քննարկումը շարունակվում է կառավարության կուլուարներում։ Հոկտեմբերի 23-ի դրությամբ, որպես փոխվարչապետի հավանական թեկնածու, շրջանառվում էր կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի անունը և նշվում, որ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը դառնում է առանձին միավոր։ Իսկ տարածքային կառավարման նախարար է իբր նշանակվում ներկայիս ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։ Այդ դեպքում ո՞վ է նստելու ֆինանսների նախարարի աթոռին։ «Ֆինանսների նախարարությունը միավորելու են տարածքային կառավարման նախարարության հետ»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։ Եթե Հայաստանում չլինեինք, միանգամից կբացականչեինք` աբսո՜ւրդ, քանի որ ֆինանսների նախարարությունը, որն ընդգրկում է նաև հարկային ու մաքսային կառույցները, ո՛չ ձևով, ո՛չ բովանդակությամբ չի «տեղավորվում» տարածքային կառավարման նախարարության տանիքի տակ։ Բայց քանի որ Հայաստանում ենք, ամեն ինչ հնարավոր է։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ